Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7 զոհ՝ Վիեննայում անհայտ անձի արձակած կրակոցների հետևանքով

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Լսվել են նաև պայթյունի ձայներ:Տեղական լրատվամիջոցները հայտնում են 7 զոհի մասին:Ավստրիայի ներքին…

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Լսվել են նաև պայթյունի ձայներ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են 7 զոհի մասին:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է վտանգավոր լինել ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հոկտեմբերի 29-ին ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդ ներխուժել է Վիեննայի Ֆավորիտեն շրջանի Սբ Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար, վանկարկել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250