Հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն. ՊԵԿ նախագահ
Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը, այդ հարցապնդումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը որքան է կազմում:
«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են և պարգևավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասաց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը՝ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգևավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրմին կամ համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել և փոխանցվել համահայկական հիմնադրամին և զինվորների ապահովության հիմնադրամին, այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել և բնականաբար բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին»:
Ճշտող հարցին էլ հրաժարվե՞լ են պարգևավճարներից, թե շարունակվել են տրվել, ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են և հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն:
Հարցին էլ՝ միայն հոկտեմբերին նախատեսված չէ, մնացած ամիսներին չե՞ն հրաժարվել, արձագանքեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...