ԱՄՆ-ը Եվրոպայի կողքին է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,-«Թվիթեր»-ում նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ: Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։ Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։ Ահաբեկչություն է իրականացվել միանգամից քաղաքի մի քանի վայրերում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...