Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից
Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրը նշել է, որ իրանական պետական հեռուստաալիքի հեռարձակած կադրերը սոցցանցում հրապարակել է լրագրող Թահա Քերմանին։ Նա տեղեկացրել է, որ ռեպորտաժում մանրամասներ են հաղորդվում Սիրիայից Ղարաբաղ հազարավոր վարձկաններ ուղարկելու մասին:
Թուրքական ազգայնական լրատվամիջոցի խմբագրականում նեղսրտել են հատկապես այն բանից, որ ռեպորտաժի մեջ ապացույցների շարքում ներառվել են կադրեր/նկարներ՝ հրապարակված ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:
Աղբյուրը շեշտել է այս օրերին թուրքական մամուլում տարածված այն տեսակետը, ըստ որի՝ Իրանը ցույց է տալիս, թե չեզոք է, սակայն իրականում օգնում է հայկական կողմին:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակը մեծ անկում է ապրում. «Փաստ»
«Դիվանագիտական դաշտում հայկական կողմից առաջին փաստարկը մեր հաղթանակներն են լինելու: «Փաստ» թերթի հետ զրույցում նման տեսա...