Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից…

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ 

Բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։ Զենք-զինամթերքը վերցվել է։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Արցախից Հայասատան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները»,– ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250