Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ թշնամին շարունակում է կիրառել սպիտակ ֆոսֆոր
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ այս գիշեր ևս հակառակորդը կիրառել է սպիտակ ֆոսֆոր, ասաց.
«Այո, հակառակորդը նույն սպառազինությունը և նույն զինամթերքը շարունակում է կիրառել տարբեր ուղղություններով»։
Անդրադառնալով հարցին, թե Շուշիի ուղղությամբ հակառակորդը գործի է դրել Թուրքիայի հատուկջոկատայիններին, նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե որ ուղղությամբ, սակայն նման տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում ևս անակնկալներ են սպասվում։
Հովհաննիսյանը, խոսելով այն մասին, թե ինչ չափի վնաս է կրել ԱՀ-ի էկոմիջավայրը՝ թշնամու կողմից ֆոսֆորային հիմքով զինատեսակների կիրառման հետևանքով, ընդգծեց, որ դրանք ուսումնասիրվում են և ամփոփիչ տվյալներ չի կարող հայտնել, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ խոսնակ
«Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթե...
Թշնամին հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, մի քանի արկ ընկել է Իրանի տարածք
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարա...