Ադրբեջանի ԶՈՒ-ն ինչ-որ առումով արդեն գոյություն չունի. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին, Թուրքիայի մասնակցության մասին, թուրքական բանակի բարձրաստիճան և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը՝ ինչ նշանակություն ունեն, ինչ դերակատարություն ունեն»,- ճեպազրույցի ժամանակ այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ դարձյալ հիշեցնելով այն իրողության մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ղեկավարումը փաստացի հանձնված է թուրքական բանակին, գլխավոր շտաբին:
Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ինչ-որ առումով արդեն գոյություն չունի: 2020 թվականի ամռան իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական բանակը խայտառակ արդյունքներ ունեցավ Տավուշի հատվածում՝ կարճաժամկետ գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան գործի է անցել՝ իր ձեռքը վերցնելով Ադրբեջանի ԶՈՒ կառավարումը։
«Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, ԱԹՍ-ներ, ընդհանուր վերցրած տեխնիկական նորարարական բաղադրիչը, ավելի շատ ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, ավելի շատ թուրքական է, իսրայեական է և հիմնականում թուրքական ԶՈՒ կառավարման ներքո:
Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ ևս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում: Երկար չի տևելու տեխնիկական առավելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով,որ հայկական կողմը գիտի, որ այս ուղղությամբ փորձելու են գործողություններ իրականացնել, պատրաստ են նաև դրան:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Շուտով ամբողջ աշխարհը կհասկանա՝ ինչ հրեշ ես դու․ թուրք բասկետբոլիստը մեղադրել է Էրդողանի ռեժիմին
«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռ...