ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ադրբեջանը չտարբերակված թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, որպեսզի խորացնի Արցախում հումանիտար աղետը: Ես տեսնում եմ, որ կան շատ ավերածություններ, ես կույր եմ, բայց ես «տեսնում եմ» շոշափելով, ես կույր եմ, բայց ես գործում եմ: Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց շոշափելու` աչքերով: Բայց նա պատշաճ չի գործում: Այդ պատճառով շարունակվում են ռազմական հանցագործությունները Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից: Միջազգային հանրությանն իմ կոչն է, որպես կույր և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան` սկսե’ք գործել, դադարե’ք խոսել, մի’ եղեք կույր։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 31-ին թիրախավորված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից արված իր տեսաուղերձով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...