ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ. նոր կադրեր
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ՝ հայտարարել է ԱՀ ՊԲ-ն, հրապարակելով նաև տեսանյութ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
21+. Ադրբեջանական լքված դիակները դառնում են կենդանիների բաժին. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել. Banak.info
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ադրբեջանական կողմի դիակները առողջապահական լուրջ աղետի են հանգեցնելու։ Հայկական կողմում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են
Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են. այս ուղղությամբ ադրբեջանական զորքերը գրոհելու մի քանի անհաջող փորձ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...