Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղին օգնելու համար
Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ը:
«Կարմիր խաչը, որը ներկայում միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտություն տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը տրամադրել ինը միլիոն եվրոյի շտապ օգնություն: Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի», - ասել է Մաասը:
Նախարարն ընդգծել է, որ ձմեռը մոտենում է, և Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի մատակարարման հետ կապված աճող խնդիրների առաջ է կանգնելու:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...