Երևանն անհերքելի ապացույցներ ունի, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. Զոհրաբ Մնացականյան
Երևանն անհերքելի ապացույցներ ունի առ այն, որ Թուրքիան զինյալներ է ուղարկում Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներկայության ու Թուրքիայի կողմից շարունակական ուղարկման (Ղարաբաղ- խմբ.) անհերքելի փաստացի ապացույցներ կան: Սա հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզական տվյալներով եւ բուն հակամարտության գոտուց ստացված ռեպորտաժներով»,- ասել է նա:
«Թուրքիան այս հակամարտությունը որպես հնարավորություն է դիտարկում` իր ազդեցությունը եւս մի հարեւան տարածաշրջանի` Հարավային Կովկասի վրա պրոյեկտելու համար: Հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային հսկայական տառապանքներ պատճառելու այսպիսի քաղաքականությանը պետք է դիմակայել, այլ ոչ թե խրախուսել»,- հայտարարել է Մնացականյանը` պատասխանելով հարցին` արդյոք Երևանը կհամաձայնի Թուրքիայի մասնակցությանը բանակցություններին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյա...