Բացահայտվել են Արցախից դեպի ՀՀ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
«Հավելենք, որ առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:
Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է
Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժաման...
Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը
Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,...