Թշնամին օդային գերակայություն այլևս չունի. Արկադի Տեր-Թադևոսյան
Մեր բանակին վերջին օրերին հաջողվում է կասեցնել թշնամու առաջախաղացումը, ունենք ակնհայտ հաջողություն, այլևս օդային գերակայություն չունեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Դժվար պահերը, իմ կարծիքով, անցել են, հիմա մենք պետք է սպասենք նոր հաջողությունների։ Գիտեք, շատ թեժ մարտեր էին, ադրբեջանցիները ծրագրում էին մի քանի օրվա մեջ վերցնել Լաչինը, բայց դիմակայեցինք։ Հարվային հատվածից առհասարակ վաղը, մյուսը օրը հետ կշպրտվեն։ Կռիվ է, կարող ենք ունենալ նաև մարտավարական նահանջներ, որոնց կհաջորդեն հաջողությունները։ Երկարատև կռիվ է, ամեն ինչի էլ պատրաստ պիտի լինենք, պետք է համաբերել»,-ասաց նա։
Գեներալը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ու ահաբեկիչներն են ներգրավված, բայց մենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ դիմակայում ենք։
«Հայաստանը խանգարում է Թուրքիային՝ իրականացնելու պանթուրքիզմի իր գաղափարը։ Թուրքիան կրկին ցեղասպանության է ձգտում»,-ասաց նա։
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց․
«Արայիկ Հարությունյանը զենքը ձեռքը պաշտպանել է Արցախը 1992 թ․, իրեն լավ գիտեմ, չգիտեմ դիվանագիտական տեսանկյունից ինչ է եղել, բայց այդ պահին երևի դա է անհրաժեշտ համարել»,-ասաց նա։ Ըստ նրա՝ ռուսների հետ պետք է շուտ լեզու գտնեինք։
Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, ապա գեներալը նշեց, որ ոչ մի երկրում խաղաղապահները դրական դեր չեն կատարել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտ...