Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասին
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին և կոչ արել հարցը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ռազմական լուծում գոյություն չունի»,- ադրբեջանցի նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ նշվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջում:
Օ’Բրայանի խոսքով՝ այդ զրույցի ընթացքում նա «պնդել է կրակի անհապաղ դադարեցման և հաջորդիվ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին վերադառնալու», ինչպես նաև «իրավիճակի հետագա ապակայունացմանը նպաստող արտաքին ուժերի գործողություններից հրաժարվելու մասին»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ նա նույնպես քննարկել է հրադադարի և Մինսկի խմբի շրջանակում հարցի կարգավորման անհրաժեշտության մասին: «ԱՄՆ-ն շարունակում է բոլոր մակարդակներում ձեռնարկել դիվանագիտական ամենաորոշիչ ջանքերը մինչև հակամարտության կարգավորումը»,- նշել է Օ՛Բրայենը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...