Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի գրասենյակը:
Նշվում է, որ Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։
«Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է այնպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...