«Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի մարդկային կորուստներին և ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, թե «երկու կողմն էլ 2000-ական զոհ ունեն»:
«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե ինքն արդյոք զոհված է, թե՝ ոչ: Չեմ ուզում ահասարսուռ տպավորությունը շատ տարածվի, բայց հասկանո՞ւմ եք, կրակի խտությունը այլանդակ բարձր է. տասնյակ ավտոմեքենաներ, զրահամեքենաներ ուղղակի հօդս են ցնդել` առանց որևէ հետքի, հասկանո՞ւմ եք, երկու կողմից. մենք՝ իրենց, իրենք՝ մեզ:
Էսպիսի կռիվների մասշտաբում նույնականացնել դիակները շատ դեպքերում շատ բարդ է: Բայց հաստատ, ես ձեզ իմ անունով եմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է: Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում: Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...