Թուրքիան հաշվի չի առնի C-400-ի հարցում ԱՄՆ դիրքորոշումը. Էրդողան
Թուրքիան մտադիր է շարունակել փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային համակարգերը եւ հաշվի չի առնի այդ հարցում ԱՄՆ դիրքորոշումը։ Այս մասին ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«C-400-ի փորձարկումների մասին տեղեկությունը ճիշտ է։ ԱՄՆ մոտեցումը մեզ չի վերաբերում, մենք նրանց չենք հարցնելու։ Հունաստանն ունի Ս-300, ԱՄՆ-ն այս թեմայով Հունաստանին հարցնո՞ւմ է արդյոք։ Ո՛չ։ C-400-ի փորձարկումները շարունակվելու են, եւ մենք վստահաբար կգնանք մեր ճանապարհով»,- շեշտել է Էրդողանը։
Թուրքիան հոկտեմբերի 16-ին երկրի հյուսիսում Սեւ ծովի ափին Սինոպ քաղաքից ոչ հեռու անցկացրել է C-400 ԶՀՀ-ի փորձարկումներ։ Դրանից հետո Վաշինգտոնը հույս է հայտնել, որ Անկարան ռուսական համակարգերը չի մտցնի սպառազինության մեջ։ Հակառակ դեպքում, ինչպես հավելել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, նրան անվտանգության ոլորտում լուրջ հետեւանքներ կսպասեն։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...