Պարզ չի՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել. Արծրուն Հովհաննիսյանը` Պուտինի հնչեցրած տեղեկության մասին
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության այս նոր սրման ընթացքում զոհերի վերաբերյալ ՌԴ նախագահի հնչեցրած թվերին։
«Պարզ չի՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել։ ՌԴ նախագահի կողմից կոնկրետ թվեր չէին կարող ասվել, դա բացառվում էր։ Միանշանակ, հակառակորդը, Ադրբեջանի ԶՈւ-երը և տարատեսակ հրոսակախմբեր, որոնք նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավել զոհեր՝ մեր ունեղած կորուստների հետ համեմատած։ Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է»
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ղարաբաղում հակամարտության նոր շրջանի սկզբից ի վեր զոհերի թիվը, ընդհանուր առմամբ, երկու կողմերի համար է միասին մոտենում է 5000-ի։
Նմանատիպ հոդվածներ
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
BBC-ին հոդված է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին
BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Ադրբեջանը զոհերի մասին՝ ընդգծելով, որ, ճիշտ է, վերջինս չի բարձրաձայնում...
«Երկնքի արքայություն, Սաշա՛». Հադրութում մոլոկանների համայնքից զինվոր է զոհվել. WarGonzo
Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվծառայող Ալեքսանդր Վասիլևիչ Նեչաևը: Այդ մասին հայտնում է «WarGonzo»-ն:«Նա «Վ...