Էրդողանն այցելել է Հայոց պատրիարքարան, մասնակցել հայազգի պատգամավորի հոգեհանգստին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մասնակցել է օրերս կյանքից հեռացած «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կեսօրից հետո Էրդողանը կնոջ հետ միասին ժամանել է Պոլսո Հայոց պատրիարքարան, ապա ներկա գտնվել հոգեհանգստի կարգին Սուրբ Աստվածածնի Մայր եկեղեցում:
Բացի նախագահից, հոգեհանգստին մասնակցել են նաև քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
51-ամյա նախկին լրագրող, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերից 2018 թվականից ի վեր պատգամավորի հանդիսացող Մարգար Եսայանը վախճանվել է անցած շաբաթ երկարատև քաղցկեղի հետևանքով: Նրա մահվան լուրը իր թվիթերյան էջում հայտնել էր նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...