Թուրքիան ավելի քան 2000 սիրիացի վարձկանների է ուղարկել Ադրբեջան. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հաստատել են, որ թուրքական կառավարությունը Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան:
Ինչպես հայտնում է կենտրոնի կայքը, վերջերս ձևավորված խումբը բաղկացած է եղել «Սուլթան Մուրադ» խմբավորման, «Ալ-Համզաթ» դիվիզիայի և այլ ահաբեկչական խմբավորումների 400 գրոհայիններից, որոնց ավելի շուտ պետք է ուղարկեին Ադրբեջան: Սակայն Թուրքիայի կողմից սիրիացի վարձականների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հետ սահման հետաձգվել է հրադադարի համաձայնագրի պատճառով, հայտում է SOHR-ը:
Նշվում է, որ Ադրբեջանի զորքերի շարքերում կռվող սիրիացի վարձկանների թիվը հասել է 2050-ի:
Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ վարձկաններին առաջնագիծ են ուղարկում՝ պատերազմի ողջ ծանրությունը նրանց վրա դնելով:
Կենտրոնից հայտնում են, որ Թուրքիան շարունակում է սիրիացի վարձկանների հավաքագրումը: Իսկ կռվի մեջ հայտնված գրոհայիններից ոմանք փոշմանել են, հրաժարվել իրենց վարձատրությունից և վերադարձել Սիրիա: Նշվում է, որ վարձկաններից 143-ը մահացել են, որոնցից 92-ի մարմիններն ուղարկվել են Սիրիա, մյուսներինը մնում են Ադրբեջանում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 37 զինծառայողի անուն
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ: Քոչարյան Զոհրաբ...
Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Վահրամ Պողոսյան
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Ար...
Պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է
Auroranews-ի աղբյուրները հայտնում են, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: «Քաղաքացիական...