Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ...
Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով. մեր հրետանավորները ստիպել են նահանջել
Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը
Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետեր...