Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:
Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...