ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց մեր օրակարգում չկա. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարցն այժմ օրակարգում չկա, այս մասին գրում է belta.by կայքը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«ՀԱՊԿ-ն նախատեսում է այս տարի իր խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ում ընդգրկելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքներն ավարտին հասցնել, իսկ մյուս տարի արդեն այս ուղղությամբ կոնկրետ բանակցություններ կանցկացվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...