Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան. սիրիացի վարձկանը՝ լրագրողին
Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը մասնագիտացած է հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի լուսաբանման գործում։
Նա հարցազրույց է վերցրել սիրիացի գրոհայիններից մեկից, որը վերջերս է վերադարձել Ադրբեջանից։
«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում։ Նրանք 200 մետր հեռավորության վրա են գտնվել սիրիացիներից», - ասել է վարձկանը:
Վարձկանի հավաստմամբ ՝ ադրբեջանական բանակի կողմից մարտնչած սիրիացի գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի առաջին իսկ օրը։
«Եւ նույնիսկ ավելի՝ միայն դիպուկահարի գործողությունների պատճառով մեկ մարտում 28 մարդ ենք կորցրել։ Նրանք լավ պատրաստված են», - ասել է վարձկանը ։
Նա նաեւ նշել է, որ իրենք մեկնել են Ադրբեջան թուրքերի հետ նավթային հորերի անվտանգությունն ապահովելու համար:
[364fefce41da7e49d16bf1fce293fc10.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...