Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են համացանցում տարածվող տեսանյութից բխող հետևանքներով. թուրքագետ
Հայ գերի զինվորների հանդեպ անմարդկային վերաբերմունքը պատկերող վերջին կադրերը տարածելուց մոտ մեկ ժամ անց ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերին ու թելեգրամ ալիքներին հրաման է իջել արագորեն հեռացնել տեսանյութը իրենց ռեսուրսներից։ Ավելին, Ադրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ հայտարարությամբ փորձեց հերքել այդ տեսանյութի իսկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը:
«Սակայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի կոպտագույն այդ խախտումը պատերազմական հանցագործության այնքան աղաղակող օրիկնակ է, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են դրանից բխող հետևանքներով։ Այդ և նմանատիպ տեսանյութերն ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի տարածքում իրականացնում են ցեղասպանական քաղաքականություն՝ նպատակ ունենալով լիարժեք հայաթափել Արցախը։
Հայերի հանդեպ նման անմարդկային վերաբերմունքը ադրբեջանական հասարակությանը սնուցվում է արդեն մի քանի տասնամյակ սեփական իշխանությունների կողմից։ Արդյունքում հային դաժանաբար սպանելը վերածվում է հասարակական նորմի ու հպարտության առիթի (Ռ. Սաֆարովի օրինակը ամենահայտնին է)։ Պատահական չէ, որ այսօրվա տեսանյութը ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել ադրբեջանցիների մոտ՝ ներքին լսարանում։
Սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունների համար դժվար է լիարժեք վերահսկել սեփական բանակի վայրագություններն ու անմարդկային գործունեությունը, որպեսզի դրանք հասու չդառնան միջազգային հանրությանը՝ խնդիրներ հարուցելով Բաքվի բռնապետի համար։ Եվ հենց սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում այս րոպեներին կոչ են անում ոչ միայն չհրապարակել իրենց վայրագությունները պատկերող տեսանյութեր ու հավաքել սմարտֆոնները, այլև զինվորների և սպաների շրջանում բացատրական աշխատանքներ տանել՝ ներկայացնելու Ժնևի կոնվենցիայի համապատասխան դրույթները։ Ցավով պետք է նշեմ, որ ադրբեջանական հասարակությունում հակահայկականությունը այնքան խոր արմատներ ունի, որ դժվար է լինելու նույնիսկ այս մեթոդներով կասեցնել անմարդկային այդ դրսևորումները։
Հետևաբար, հայոց բանակը ոչ միայն ռազմական, այլև քաղաքակրթական գործունեություն է իրականացնում՝ աստիճանաբար դենացիֆիկացնելով ադրբեջանական հասարակությունը»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...