Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում. Ֆրանսիայի ԱԳ նախարարի քննադատությունը
Ֆրանսիան և Գերմանիան մեղադրել են Թուրքիային սադրիչ հայտարարություններ և գործողություններ անելու մեջ:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցուցաբերած դերակատարության համար, որով նա աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի:
«Այս հարցը չի կարող ռազմական լուծում ունենալ, այսպիսով հրադադարը պետք է իրականություն դառնա: Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում, և դա կործանարար է»,- ասել է ֆրանսիացի նախարարը:
«Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, ինչն անընդունելի է»,- հավելել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով գերմանացի և լեհ պաշտոնակիցների հետ համատեղ ասուլիսում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...