Իրանն իր սահմանին տեղակայել է ցամաքային զորքերի մեծ մասն ու ծանր սպառազինություն է տեղափոխում. Իրանագետ. «Առավոտ»
Իրանագետ Ահարոն Վարդանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ ուզում են ապակայունացնել Իրանում իրավիճակը: Այս մասին գրում է Aravot.am-ը:
««Եվ դա ոչ միայն Արաքս գետի ջրամբարի վերահսկողությունը վերցնելու ու ահաբեկիչների ներկայությամբ է արտահայտվում, այլև լրացուցիչ կռվաններ կան, դրանցից են Իրանում առկա թուրքախոսները, նրանց շրջանում պանթուրքիաստական շարժումները, որոնց միջոցով կփորձեն ավելի բորբոքել վիճակը, և այս ամենին գումարվում է ծայրահեղական խմբերի ներկայությունն Իրանում»,-նման կարծիք հայտնեց իրանագետը:
Ահարոն Վարդանյանի խոսքով, ռազմական գործողություններ ձեռնարկելու առումով Իրանը չի շտապի, որովհետև. «Իրանում առաջնորդվում են դանդաղ շտապիր եզրաբանությամբ, իրանական դիվանագիտությունը երբեք որևէ որոշում կայացնելիս չի շտապում, ցանկացած որոշում բավականին հեռու քայլերով է պայմանավորված: Եթե ռազմական գործողությունների դիմելուն՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա հարձակվելուն անդրադառնանք, պետք է նկատենք, որ ամեն դեպքում, Իրանը կարողանում է թեկուզ հայտարարությունների մակարդակով, անդրկուլիսյան գործողություններով կանխել նմանատիպ քայլերը, այս պարագայում էլ տեսնում ենք՝ քայլեր կատարում են, մասնավորապես՝ երեկ և այսօր Իրանի տարածքում, խոցվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, նաև Իրանը տեղակայել է իր սահմանին ցամաքային զորքերի մեծ մասն ու ծանր սպառազինություն է տեղափոխում»»,-նշում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...