Ըստ Ալիևի՝ տարածքներ պիտի հանձնեինք, ոչ թե կարգավիճակի, այլ պատերազմի դիմաց. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և բանակցությունների ընթացքում Ադրբեջանի պահանջներին:
Մինչև ռազմաճակատում ստեղծված իրավիճակին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:
«Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ հայ ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անմիջաես հանձնել 7 տարածնքերից 5-ը, կազմել ժամանակացույց, մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց, և նշել, որ Արցախի որևէ կարգավիճակ պիտի լինի Ադրբեջանի կազմում... Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնեինք, ոչ թե կարգավիճակի, այլ պատերազմի դիմաց:
Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»,-ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև հիշեցրեցմ, որ միաևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռեատորաբանությունն ու հայատյաց քարոզը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...