Վերջին կես տարում ռազմական բեռի մատակարարում չի կատարվել Ադրբեջան. Բելառուսի դեսպանություն
ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան: Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որում Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխանել է իր հայ գործընկերոջ հարցին. «Վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական արդյունաբերական համալիրի միջոցով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջան, ոչ էլ Հայաստան»: Դեսպանությունից նշել են, որ դա ամենաճշգրիտ և հավաստի տեղեկատվությունն է, որին վերադառնալն իմաստ չունի:
Դեսպանությունը նաև հավելել է, որ Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ կողմերի համար ընդունելի ձևաչափերով:
«Բելառուսն անկեղծորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններով: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասված է հայտարարությունում:
Դեսպանությունը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրել Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 28-ի հայտարարության վրա, որով ոչ միայն կոչ են արել, այլև խնդրել են դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի օգտագործումից և գտնելու իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ իրենց համար ընդունելի ձևաչափերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանությունից հորդորել են ԶԼՄ-ներին օգտվել բացառապես ստուգված տեղեկություններից:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...