ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երկրապահների հերթական խումբը մեկնեց առաջնագիծ
Երկրապահ կամավորականների միության հերթական խումբը մեկնում է առաջնագիծ: ԵԿՄ վարչությունը տեսանյութ է հրապարակել, որում վարչության նախագահ Սասուն Միքայելյանը համախմբման կոչ է անում։
«Բոլորիդ է հայտնի, թե ինչ է կատարավում մեր Արցախ աշխարհում և այսօր ամեն մեկիցս է կախված մեր երկրի ապագան։ Եթե էսօր չհամախբվենք, չկանգնենք թուրքի դեմ, թուրքը որ մտավ մեր տուն, մեր երեխեքին փրթելու են, երևի տեսել եք՝ ի՞նչ է կատարվւմ, էդ բաշիբոզուկները ազգ չեն, դրա համար պիտի լինենք պինդ, համախմբված, կողք կողքի, հաղթահարենք ամեն մի դժվարություն։ Եվ դրա համար մենք՝ ամեն մեկս էսօր պարտավոր ենք կռվելու, զոհվելու, հաղթելու։ Տղերք, մենք հաղթելու ենք, հաղթելու ենք, հաղթելու ենք։ Եթե մենք չգիտակցենք, չկանգնենք, վաղը ուշ կլինի, տղերք։ Նորից եմ կրկնում՝ ամեն մեկիցս է կախված մեր երկրի ճակատագիրը, վախը մեջներիցդ հանեք։ Հետադարձ ճանապաչհ չկա, հետ նայել չկա, պիտի փրթենք դրանց, որովհետև էստեղ տղերք կան, որոնք պատերազմական անցյալ ունեն, գիտենք թե էդ տականքներն ինչի են ընդունակ։ Աստված տա ժամ առաջ էս ամեն ինչը ավարտվի, տա Աստված ոչ մի գնդակի հարցը չհասնի, բայց ես իրական պատկերն եմ ձեզ ասում որպես էնտեղից եկած, որ մենք հասկանանք՝ ո՞ւր ենք գնում, ու ինչի՞ համար։ Փառք մեր բանակին, փառք մեր ժողովրդին »,- հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...