
Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող են դուրս եկել, ովքեր 10 օր թաքնված են եղել անտառներում. Հովհաննիսյան

Մարտերը վերսկսել են և առավոտյան ժամերին ավելի ինտենսիվ են դառնում՝ հրետակոծություններ, զրահատեխնիկա, գրոհներ, հարձակումներ: Ադրբեջանական կողմը փորձում է շարունակել իր հարձակումները երեքից- չորս տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում:
Հարցին՝ ինչպես կմեկնաբանի այն, որ հակառակորդը ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա է թիրախավորել և որ ըստ ադրբեջանական կողմի իրենք խոցել են այդ զրահատախնիկան, քանի որ այն պատրաստվում էր թիրախավորել խաղաղ բնակչությանը Հովհաննիսյանը ասաց.
«Եթե լսենք Ադրբեջանի հայտարարությանը մենք ընդհանրապես այս տարածքում 5000 տարվա պատմություն ունենք: Մեր ՊՆ հայտարարությունը շատ հստակ էր , մարտական հերթապահության մեջ գտնվող տեխնիկան է թիրախավորվել և դրա համար իրենք պատասխանատվության կենթարկվեն»:
Հովհաննիսյանի խոսքով պատերազմում այլ բան պետք չէ սպասել:
«Պատերազմի չորրորդ կամ հինգերորդ օրը Արցախի նախագահը հստակ հայտրարաում է, որ մենք անցնելու են ռազմվարական օբյեկտների թիրախավորմանը և եթե կան խաղաղ բնակավայրեր թող տարհանվեն , ապասատարան իջնեն , և իրականացնեն այն ինչ քաղպաշտպանությամբ նախատեսված է: Պետք էր Ադրբեջանի ռազմաղեկավարությունը իրականացներ այս ամենը պատերազմի առաջին իսկ օրը , սակայն չարեց նույնիսկ հինգերորդ օրը: Բնականաբար , դրա համար հետո կմեղադրի Հայաստանի ինքնապաշտպանությունը ՝ այն պարագայում , երբ ինքը հրթիռակոծում է Ստեփանակերտը և Շուշին »,-նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Խոսելով ռազմավարական օբեկտների թիրախավորումից Հովհաննիսյանը հայտնեց, որ յուրքանչյուր զինվորական մարդու կամ ռազմական գործողություններ լուսաբանող լրագրողի աչքից չի կարող վրիպել, որ օրինակ արկը չի ընկել եկեղեցու պատի տակ կամ չի ընկել եկեղեցու տարածք՝ այլ ընկել է եկեղեցու գմբեթի վրա և երկու տարբեր արկեր՝ տարբեր ժամանակահատվածում հարվածել են նույն հատվածին: Եկեղեցին ռազմական օբյեկը չէ:
Երկու հակամարտող երկրների զոհերի թվի ներկայացման և երբեմն անճշտությունների վերաբերյալ Հովհաննիսյանն ասաց.
Մենք չենք կարող հստակ մեր կրած կորուստների, զոհերի և անհետ կորածների մասին վերջնական իմանալ և հայտարարել, որ հասարակությունը իմանա : Եթե մենք վստահ գիտենք, որ տվյալ անձից ինֆորմացիա չկա կամ գտնում ենք իր դիակը՝ հայտնում ենք, սակայն ինչը կասկածել է չենք կարող ասել: Դիցուք օրինակ բերեմ հարավային ուղղությամբ 2 խմբավորում փաստացի շրջափակման մեջ անտառներից դուրս եկավ, արդեն երեկ երկու զինծառայող Մատաղիսի ուղղությամբ դուրս են եկել 10 օր անտառներում պահ մտած լինելուց հետո: Պարզ է, որ այս նրանց մասին ինֆորմացիա չունեինք ո՛չ մենք, ո՛չ նրանց ծնողները: Վերջնական ստուգումները այսպես են ընթանում:
Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը ընդհանրապես զոհերի և իր կրաշ կորուստների մասին թիվ չի ներկայացում,
«Վստահ եմ, որ ամբողջ աշխարը գիտի, որ մենք ճիշտ ներկայացնում ենք իրենք՝ թաքցնում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ ահաբեկիչները Ադրբեջանի կողմից խաբված են եղել, նա ասաց. «Խաբվել են, թե չեն խաբվել, դա այլ խնդիր է, իհարկե, վարձկանին պետք է խաբեն: Ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:
Ինչ վերաբերում է «Իսկանդերն» օգտագործելուն, նա կոչ արեց վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ: «Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կամավորներին, որոնք ցանկանում են գնալ ռազմաճակատ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց չեն ուղարկում, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Զուտ մարդկային իմ խորհուրդը՝ ովքեր ուզում են գնալ՝ անկախ նրանից, թե իրենց կարելի է, չի կարելի, օրենքով հասնում է, թե ոչ, թող անդադար թակեն զինկոմիսարիատների դռները, զինկոմիսարիատների հետ կապ պահեն, գուցե ինչ-որ որոշում փոխվի»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը: «Որոշ դեպքերում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել, այդ հատվածներն իրականում ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր են՝ կիրառված ուժերի կորուստների և ժամանակի կտրվածքով»,-ասաց նա և կոչ արեց չֆիքսվել կոնկրետ հատվածների վրա:
Նա նկատեց, որ Ադրբեջանը հաճախ իրականացնում է տեղեկատվադիվերսիոն համատեղ օպերացիա, այսինքն՝ գնում են մի բնակավայր, մտնում, նկարում, դրոշը դնում, հետո մերոնք հակահարված են հասցնում և նրանք փախչում են: «Դա անում են, քանի որ իրական, շոշափելի հաջողություն չունեն»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը երկու-երեք, գուցե հինգ օրում Արցախը գրավելու նպատակ ունեին: Նա նշեց, որ սա պլանավորված բլից-կրիգ էր: