
Երեկ մարտ են մտցրել թուրքական մի կորպուս ՝ ադրբեջանական բանակի համազգեստով. լրագրող Գաբրիելյանով

Ռուսական Известия պարբերականի հրատարակող, Ռուսաստանում գործող հայազգի լրագրող Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և ադրբեջանա-թուրքական ագրեսիային: Նա մասնավորապես գրել է.
«Հայտնում եմ թարմ տեղեկատվություն Դերբենտից: Ադբեջանցիները սկսել են խոսել, որ ադրբեջանական բանակի գեներալ Սադակովը, ով ձերբակալված է, ճիշտ էր: Թուրք գեներալները Էրդողանին եւ Ալիեւին ներկայացրել են եռօրյա պատերազմի ծրագիրը ։ Երկու ուղղությունները հյուսիսից և հարավից, Ղարաբաղը շրջապատի մեջ են վերցնում։ Երեք օր թիրախավորելով Ղարաբաղը հակառակորդը ստեղծել է միջանցք կանանց և երեխաների համար՝ կրակի տակ դնելով տղամարդկանց: Սադակով, ասում էր, որ դա մանկական խոսակցություն է և որը չի անցնի: Այդպես էլ եղավ ՝ պատերազմի 18-րդ օրը, ռազմաճակատում 3-ից 25 կմ առաջխաղացում տեղի ունեցավ : Վերջ: Երեկ մարտ են մտցրել թուրքական մի կորպուս ՝ ադրբեջանական բանակի համազգեստով: Այս հատվածում անգամ մոտ չեն թողնում թուրք լրագրողներին, որոնք ուղարկված են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից»: