Վլադիմիր Սոլովյովի արձագանքը՝ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը
Երեկ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին, գրել էր․
«ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհն «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ...»:
Այսօր Ստյոպա Սաֆարյանի այդ գրառմանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:
«Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան մեն-մի հատ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում:
Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու КО-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց տարանն է կամ հետևակը, անվանեք, ոնց կուզեք»,- գրել էր Սոլովյովը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...