Ցույց. Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով
Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ակցիայի մասնակիցներն աշխարհի զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու ու հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:
Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...