ՊՆ ներկայացուցիչը՝ ԱԹՍ-ների դեմ մեկ ու արդյունավետ լուծում ունենալու մասին
«Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի: Հավատացեք, ոչ թե 2016 թվականի ապրիլից է մեր մոտ խոսվում դրա մասին, այլ խոսվում է վերջին 20 տարում, ամբողջ աշխարհում՝ ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվել ԱԹՍ-ների դեմ արդյունավետ գործիք ունենալու ուղղությամբ:
Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցում չկա մեկ ոսկե լուծում: Կոմպլեքս լուծումների մասին է խոսքը՝ խոցող, հայտնաբերող, պայքարող միջոցառումների ընդհանրության: Սա ասում է, որպես մասնագետ, ով վերջին 15 տարում զբաղվում է ԱԹՍ-ների ուսումնասիրմամբ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է նաև, որ երեկ ստիպված է եղել մեկ առ մեկ պատասխանել համացանցում շրջանառվող շատ մեկնաբանությունների, որոնք մասնագիտական ու հավաստի չեն:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...