Իբրև Ստեփանակերտում ծեծված կնոջ նկարը 6 տարվա հնության է
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ոմն Նունե Գասպարյանի գրառմանը, տեղեկություն են տարածել այն մասին, թե իբր Ստեփանակերտից մի տարեց կին, հասկանալով հայկական բանակի անխուսափելի պարտությունը պատերազմում, իր տան դիմաց ամրացրել է ադրբեջաներեն գրությամբ պաստառ՝ «Xoş gəlmisiniz!» (բարի գալուստ): Թեմային անդրադարձել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Ըստ նույն տեղեկության՝ Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարեց կինը դաժանորեն ծեծի է ենթարկվել պաստառի տեղադրման համար։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվականները կցել էին ծեծի ենթարկված կնոջ լուսանկարներ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» տեղեկացնում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կնոջ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2014 թվականին։ Դեպքը, իրականում, տեղի է ունեցել ռուսական Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Կինը ծեծի էր ենթարկվել 15 տարեկան դեռահասի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...