ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել.
Մինսկի խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում բռնությունների շարունակման կապակցությամբ: Համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անմիջապես քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն՝ կողմերի միջև ձեռք բերված բոլոր պարտավորությունները կատարելու համար, որի նպատակն է կանխարգելել աղետալի հետևանքները տարածաշրջանում:
Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարել են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը ցանկացած պարագայում անընդունելի են: Համանախագահները երկու կողմերին էլ կոչ են անում անմիջապես իրականացնել մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում՝ դիերի, գերիների վերադարձը թույլ տալու համար, և կողմերին հորդորում շուտափույթ կերպով համաձայնեցնել կրակի դադարեցման հաստատման մեխանիզմը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հիմնախնդրի վրա՝ բանակցային հանգուցալուծման հասնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...