Ցեղասպանությունը ժխտող Անկարան այժմ մտադիր է շարունակել անթիվ-անհամար մարդկանց սպանդը. New York Post-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը 100 տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ահարկու արձագանքն է, գրում է ամերիկյան New York Post թերթը։
Ինչպես նշում է թերթը, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ԼՂ-ում վերսկսել է հակամարտությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու համար:
«Ադրբեջանցիները բացահայտ ագրեսորներ են, որոնք իրենց զինված ուժերն արդիականացնում են թուրքերի օգնությամբ»,-գրում է New York Post-ը։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, թեև Էրդողանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը ներքին տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է, այնուամենայիվ, ԼՂ-ում լոկալ հակամարտությունը վերածում է աշխարհաքաղաքական մեծ մրցակցության։
«Հայաստանը կարող է դիմադրել միայն Ռուսաստանի աջակցությամբ, իսկ դա նշանակում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև ուղիղ հակամարտությանը մնում է ընդամենը մեկ-երկու քայլ»,- ընդգծում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ մինչ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Հռոմի Պապը և մյուսները կոչ են անում դադարեցնել կրակը, Էրդողանը բորբոքում է աճող հակամարտությունը՝ Ադրբեջանին առաջարկելով իր անսասան աջակցությունը:
«Անկարան, որը հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, այժմ մտադիր է շարունակել անթիվ-անհամար մարդկանց սպանդը»,-եզրափակում է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...