Ցավում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։
Արձագանքելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտմանը՝ երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ափսոսում է հրադադարի ռեժիմի խախտման համար և կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելուց:
Խաթիբզադեն դատապարտում է քաղաքների բնակելի տարածքների հրթիռակոծությունը և խաղաղ բնակիչների սպանությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին:
Նա հավելել է, որ Իրանը կրկին կոչ է անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում, միմյանց տարածքային ամբողջականության հարգելոով և գրավյալ քաղաքների տարհանումն ապահովելով:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է նաև Թեհրանի պատրաստակամության մասին` աջակցել Բաքու-Երևան բանակցություններին` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...