Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր
Middle East Monitor-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն: Պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:
«Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- հեգնանքով ասել է սաուդյան արքայազը:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը ևս թեմայի վերաբերյալ գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում:
«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի մատակարարումն արգելելու մասին հայցը
Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագ...
Թալիշը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ
Թալիշ գյուղը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայ...