Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են մոտ 200 պայմանագրի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
ՌԴ ԱԳ նախարարությունը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հոկտեմբերի 11-13-ին կայանալիք Մոսկվա պաշտոնական այցին ընդառաջ հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի բարեկամանական հարաբերությունների վերաբերյալ մանրամասն հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, որ ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցության,ԵԱՀԿ, ՀԱՊԿ և ԱՊՀ արտաքին քաղաքական համագործակցության սահմանները, ԵԱՀԿ, ՄԱԿ Եվրոպայի Խորհրդի, ՍSՏՀ և այլ միջազգային ֆորումներում դիրքերի կոորդինացմանը վերաբերող բոլոր հարցերը։ Կայանալու է կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային թեմաների վերաբերյալ։ Դիտարկվելու է ՌԴ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ-ի 2020-2021 խորհրդակցությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Նշվում է նաև, որ հիմնական քննարկվող հարցերից մեկը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը․ 2020-ի հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ, ՀՀ ԱԳՆ և Ադրբեջանի ԱԳՆ-ի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների զարգացման շրջանակներում կշարունակվի հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված երկխոսությունը և բովանդակային բանակցությունները վերսկսելու համար համապատասխան պայմանների ստեղծումը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ այցը լինելու է ռուս-հայկական հագեցած քաղաքական երկխոսության տրամաբանական շարունակությունն՝ ուղղված մեր երկրների միջև հետագա քաղաքական, առևտրա-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում սերտ համագործակցությանը․ Մոսկվայի և Երևանի միջև տարածաշրջանային և գլոբալ հիմնական հարցերի շուրջ հաստատված է արտաքին քաղաքական կոորդինացում՝ ունիվերսալ և մասնագիտացված միջազգային կառույցների շրջանակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն։
Նշվում է , որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են մի շարք պայմանագրերով ամրագրված սկզբունքների վրա՝ Բերակամության մասին պայմանագիր և այլ մոտ 200 պայմանագրեր։ Նշվում է, որ այդ փաստաթղթերի պրակտիկ իրագործումը թույլ է տվել երկկողմանի փոխգործակցությանը բոլորովին նոր բնույթ տալ՝ դարձնելով դրանք հավսարակշռված և զարգացմանը միտված։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ...