Քննարկվել են ՀՀ-ում ապաստանած արցախցիների հաշվառման, կենսապայմանների բարելավման հարցերը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների և թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը՝ այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով։ Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...