Մոտ ապագայում Փաշինյանը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան
Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը և տեղեկություն կհայտնի առաջնագծում ստեղծված իրավիճակի մանրամասների առնչությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Այժմ Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ։ Դրանից առաջ նա հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Բոլոր հանդիպումներն անցկացվել են փակ ձևաչափով։
«Մոտ ապագայում Փաշինյանը ինչ-ինչ բաներ կհայտնի հասարակությանը, քանի որ մենք բաց ենք եղել, իսկ հասարակությունն ամեն ինչի մասին պետք է տեղեկացված լինի»,-ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` թուրքն ու ադրբեջանցին աշխատում են ոչ միայն սահմանին, այլ նաև սոցցանցերում։
Անդրադառնալով Ռուսաստանում ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպմանը` Սիմոնյանն ասաց, որ ի հեճուկս սին հայտարարությունների, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այնքան էլ լավ չեն, սա փաստեց այլ բան` երկու երկրների հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են։ Նա վստահեցրեց, որ Արցախի հիմնահարցի առնչությամբ համագործակցություն կա բոլոր գործընկերների հետ, այդ թվում` ՌԴ-ի։
Հարցին, թե քննարկվե՞լ է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ թեմայի առնչությամբ եղել են ակնարկներ, խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով նման հարց չի քննարկվել։
Խոսելով Արցախի ճանաչման մասին` Սիմոնյանը նշեց, որ դա օրհասական հարց է, և իրենք քայլեր են անում, որպեսզի տարբեր երկրներ ճանաչման գնան։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...