Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա, հաղորդում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հիշեցենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մոսկվայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Զ.Մնացականյանը կրկին Մոսկվայում էր, հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ, անցկացվել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...