Հադրութը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ
Արցախի Հադրութ քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ: Այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները:
«Ադրբեջանը չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որ իրենք պատրաստ են եղել կատարելու դրանք, լիովին կեղծիք են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի գրոհները վերսկսվել են երեք-չորս ուղղություններով, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ, մարտական հարվածային ԱԹՍ-ներ, Թուրքիայի օդուժի աջակցությամբ հակառակորդը կատարել է նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է խոցել 1 ՍՈւ-25 գրոհիչ:
Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են լինում, այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարում է զորքերի վերախմբավորումներ ու համալրումներ, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի ռազմական գործողությունները:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...