Հադրութի փողոցներում թողնելով մոտ 100 դի՝ նրանք փախել են. Լապշինը՝ Հադրութի «գրավման» մասին
ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հադրութը գրավելու մասին հայտարարությանը:
«Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր իսկ ստեղծած համակարգի զոհը»,- գրում է Լապշինը:
Ըստ բլոգերի՝ ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը:
«Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին, գրում է նա: Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչյովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչյովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս»,- նշում է Լապշինը:
Նրա կարծիքով, ադրբեջանցի գեներալները կարծում էին, որ Ալիևին կարելի է ապատեղեկատվություն հրամցնել, իսկ հետո Ալլահի օգնությամբ իրենք, միևնույնն է, կգրավեն Ղարաբաղը, և այդ ժամանակ իրենց սուտը կհաստատվի:
«Սակայն հետո գործերն այնքան էլ լավ չընթացան, չհաջողվեց գրավել ո՛չ Հադրութը, ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Ջաբրայիլը: Իսկ այս ընթացքում Ալիևը շտապում է հայտարարել, որ Հադրութը գրավել են, ինչով վնասում է իր խորամանկ գեներալներին, որոնք խուճապահար և արագորեն ստիպված էին բոլոր ուժերը կենտրոնացնել Հադրութը գրավելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ, արհամարելով հրադադարը, փրկելով իրենց անպիտան կյանքերը, ալիևյան գեներալները թուրքական հատուկ ջոկատների մոտ 200 գրոհայինների Սիրիայից իսլամիստների հետ ուղարկել են Հադրութ»,-նշել է Լապշինը:
Նա հավելել է, որ Հադրութը վերցնելու ոչ մի հնարավորություն չկար, սակայն նրանք պետք է գոնե Ադրբեջանի դրոշը բարձրացնեին, տեսագրեին հեռախոսով, այնուհետև փախչեին այնտեղից: Սակայն դա նրանց մոտ չի ստացվել: Հադրութի փողոցներում թողնելով թուրքերի և վարձկանների մոտ 100 դի՝ նրանք փախել են այնտեղից առանց տեսագրելու»,- նշել է բլոգերը՝ հավելելով, որ ադրբեջանցի գեներալներն իրենց պետության ղեկավարին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...