Հասարակություն

Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում. Աննա Հակոբյան

WRed
Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում. Աննա Հակոբյան

Լոս Անջելեսում հայ համայնքի անցկացրած ցույցի մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այսպիսի պատկեր կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած մայրաքաղաքում, այդ թվում՝ Բաքվում, որտեղ խաղաղ բնակչությունը հենց այս պահին բռնակալ-ահաբեկիչ կլանի կողմից ճզմվելու վտանգի տակ է՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի եւ օգնության ակնկալիքի։

1915 թավականին մենք չենք ոչնչացել և այսօր Սեր ենք սփռում աշխարհում։ Մի աշխարհ, որտեղ 100 հոգանոց ցանկացած ցույց ավարտվում է այրված մեքենաներով, ջարդուփշուր ու թալանված խանութներով, բռնություններով, ծեծ ու ջարդով, տարբեր մաշկի գույն ունեցող անմեղ մարդկանց գնդակահարություններով։

Արդեն մի քանի օր է հայ ժողովուրդը բառիս բուն իմաստով Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին»,- գրել է Աննա Հակոբյանը։

Նշենք, որ ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 100 հազար:

Ցուցարարները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկել՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար»:

 

[d42afaf26e623a23b853a5464d5d83da.jpg]

 

[ed5b0b0790b8c6c17d80762432036a3f.jpg]

 

[a8270c6c83ef0c9759abc1f5ef5c0aa4.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250