Երիտասարդ աղջիկներից մեկը միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու. ԱԺ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսեկան երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»-գրել է Արմեն Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...