Դիվերսիոն խմբի նպատակը Հադրութը գրավելն է եղել. Արցախի նախագահ
Քանի որ Ալիևը հայտարարել է, որ իբր գրավել են Հադրութը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը, այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց Արցախի Հանրապետութան նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հաստատ ունեն պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր։ Մեր ինֆորմացիան այնպիսինն է, որ համատեղ ձևավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել, նպատակը հրադադարը սկսելու ժամերի ընթացքում Հադրութը գրավելն է եղել։ Նրանց հաջողվել է այդ խմբերին մտցնել քաղաք և Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել դիվերսիոն միջոցառումներ, բայց արդյունքում մեզ հաջողվել է վերադասավորվել և այսօր Հադրութի վարչական ղեկավարը գտնվում է քաղաքի վարչակազմի շենքում։ Րոպեներ առաջ հետը կապ եմ հաստատել ու եկել», - հայտատարեց Արայիկ Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ...