«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին
Roma Cares հիմնադրամը հագուստ և մարզական հանդերձանք պարունակող 117 փաթեթ է փոխանցել Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, որն ուղարկվելու է հռոմեական ակումբի Roma Armenia Giallorossi ֆան ակումբին՝ հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Փաթեթները մոտ օրերս կփոխանցվեն ֆան ակումբի նախագահին, որն աջակցության համար դիմել էր «գայլերի» ֆոնդին՝ կապված վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների հետևանքով նաև խաղաղ բնակչության կրած զգալի վնասների հետ:
«Մի կողմ թողնելով քաղաքական բնույթի ցանկացած նկատառում՝ Roma Cares Foundation-ն աշխատելու է «Ռոմայի»՝ առավել շատ օգնության կարիք ունեցող երկրպագուների հետ, անկախ նրանից՝ նրանք որտեղ են գտնվում: Այս ամենի միջոցով մենք պատրաստվում ենք առաջին կոնկրետ օգնությունը տրամադրել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք այս պահին բավականին բարդ իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:
Փաթեթներում տեղ են գտել մարզաշապիկներ և մարզական այլ հանդերձանք՝ նախատեսված երեխաների, կանանց ու տղամարդկանց համար, որոնք Roma Armenia Giallorossi ֆան ակումբի կողմից ուղարկվելու են Արցախ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...